
Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին արգելել է քաղաքում աղմկոտ հարսանիքները: Պաշտոնյայի կարծիքով՝ աղմուկը, սուլոցները, օտարերկրյա դրոշների տատանումը հասարակական կարգ են խախտում: Օրենքն ուժի մեջ է հունիսի 1-ից: Հունիսի 2-ին ընդդիմադիրները բողոքի ակցիա են անցկացրել Նիցցայի քաղաքապետարանի առջեւ՝ “Կամա՜ց: Հարսանիք է” կարգախոսով: Հավաքվածները հարս ու փեսայի գլխավորությամբ, ցույցի ժամանակ բառ անգամ չեն արտաբերել: Քաղաքապետը հայտարարել է, որ օրենքի նպատակը ոչ թե ուրախությունն արտահայտելն արգելելն է, այլ վարքի տարրական նորմերի մասին հիշեցնելը,-գրում է BBC -ին: