
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում երեխաների չորեքթաթ վազքի մրցույթ է կազմակերպվել: Երեխաների ծնողները վերջնագծից փորձել են ոգեւորել իրենց երեխաներին: 5մ երկարությամբ մրցավազքի հաղթող է դարձել Գասպարաս Աբրոմավիչիուսը: Երեխայի մայրը խոստովանել է, որ սա փոքրիկի առաջին հաղթանակն էր և նա իրեն շատ երջանիկ է զգում: