Հ. Քլինթոն . ԼՂ խնդրի կարգավորման նոր մոտեցում կառաջարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ կներկայացվեն, Բաքվում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հիլարի Քլինթոնը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր մոտեցումներ կլինեն: Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերին` Քլինթոնը ցավ է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ: “Դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, ինչը պետք է դադարեցվի: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ և հետևենք, որ հրադադարի մասին համաձայնագիրը պահպանվի”: Նա նշել է, թե ԱՄՆ-ը հույս ունի,  որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի սկսվի:




Լրահոս