Այսօր “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ”-ում գրանցվել է նոր ռեկորդ՝ վաճառքի ծավալները գերազանցել են մայիսի 22-ին արձանագրված ռեկորդը՝ 20 մլն դոլարը, այսօր կազմելով 22. 665 մլն դոլար` ռեկորդային 414.73 դրամ գնով: Օրվա վերջում դոլարի փոխարժեքը որոշ չափով նվազել է և կազմել 413.5 դրամ:
Կենտրոնական բանկից armlur.am-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է միանգամից 4.92-ով և կազմել 413.26 դրամ:
Դոլարի թռիչքը արտացոլվել է նաև առևտրային բանկերի կատարած գործարքներում, որոնք դոլարը գնում և վաճառում են 414.5-418 դրամով, գնել՝ 408-413 դրամով: