Փարիզը մտահոգված է շփման գծում տեղի ունեցած միջադեպերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պաշտոնական Փարիզը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ: Ֆրանսիայի ԱԳՆ  հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. 
“Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ: Կոչ ենք անում երկու կողմերին էլ խուսափել ուժի կիրառումից եւ հստակ հավատարմություն պահպանել խնդրի խաղաղ կարգավորման` ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա”: 




Լրահոս