Ամերիկյան համակարգչային սարքավորումների ասոցիացիան 1988 թվականին նոյեմբերի 30-ը հռչակեց ինֆորմացիայի պահպանության միջազգային օր (Computer Security Day): Օրվա խորհուրդը հետևյալն է. մարդկանց հորդորել պահել և պաշտպանել իրենց համակարգիչներում առկա կարևոր ինֆորմացիան:
Այս օրը հատկապես մեծ շուքով են նշում բանկերի աշխատակիցները և ծրագրավորողները: