
ԱՄՆ -ի Այովայի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների հիմք դառնալ: Ինչպես նշում է սոցիոլոգ Էնթոնի Փեյքը` երբ մարդկանց միջեւ լուրջ հարաբերություններ են սկսվում, այդ հարաբերությունների վրա բացարձակ չեն կարող ազդեցություն ունենալ այն հանգամանքները, որոնք այդ հարաբերությունների հիմք են հանդիսացել,-հայտնում է naturalnews -ը: Այսինքն, նրանք, ում համատեղ կյանքը սկսվել է առանց պարտականությունների սեքսից, եղել են երջանիկ: Այդուհանդերձ, ոչ ռոմանտիկ սեռական կապը կարող է նաեւ վտանգ պարունակել, քանի որ պատահական կապերը մեծացնում է սեռավարակներով հիվանդանալու վտանգը: