Սպասվում է փոփոխական ամպամածություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 4-ի գիշերն առավելապես արևելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 4-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում`

Նոյեմբերի 30-ին , դեկտեմբերի 4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

Դեկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:




Լրահոս