Յոթերի ավտոշքերթ (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևան-Արտաշատ ավտոճանապարհին հետաքրքիր մի միջադեպի է ականատես եղել: 3 ավտոմեքենաներ՝ 3-ն էլ 77 777 համարանիշներով (77 NA 777, 77 NO 777), սլանում էին՝ փակելով մայրուղու՝ դեպի Արտաշատ տանող հատվածի երթևեկելի երեք գոտիները և խոչընդոտելով տրանսպորտային մյուս միջոցների երթևեկությանը: Գագիկ Շամշյանը հիշեցնում է, որ Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակի միջոցառման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անընդունելի էր համարել թիկնապահների ուղեկցությամբ շքախմբերով երթևեկությունը, ինչից հետո որոշ ժամանակով շքախմբերով երթևեկությունը դադարեցվեց, իսկ Ճանապարհային ոստիկանությունը մի քանի օլիգարխների ավտոմեքենաներ տեղափոխեց տուգանային հրապարակ: Սակայն ինչպես երևում է, ժամանակն է, որ ՃՈ աշխատակիցները նորից խոսքից գործի անցնեն:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 




Լրահոս