
Սիրիական Քոբանի քաղաքում կրկին դաժան մարտեր են բռնկվել քուրդ զինյալների և «Իսլամական պետության» գրոհային-ջիհադականների միջև:
Գրոհայինների ավտոմեքենան, որը վարում էր մահապարտը, մխրճվել է քրդերի դիրքերի մեջ Թուրքիայի հետ սահմանի մոտ: Քրդերը հայտարարում եմ, որ մեքենան թուրքական կողմից է մոտեցել, սակայն թուրքական կողմը դա հերքում է: Բախումներ և մահապարտների հարձակումներ են գրանցվել նաև քաղաքի այլ թաղամասերում:
Օդից քրդերին աջակցում է արևմտյան երկրների կոալիցիան: Նախնական տվյալներով, երկու կողմերից զոհվել է մոտ 25 մարդ: Քոբանին ավելի քան վեց շաբաթ գտնվում է գրոհային ջիհադականների վերահսկողության տակ: