ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնալով ավելանում է Հայաստանի արտաքին պարտքը: Ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների՝ այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 633 մլն 905 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ 2011թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ արտաքին պարտքը եղել է 3 մլրդ 568 մլն 197 հազար դոլար: Այլ կերպ ասած՝ իշխանություններն ամիս առ ամիս ավելացնում են արտաքին պարտքը՝ հսկայական բեռ թողնելով ոչ միայն այս, այլեւ գալիք սերնդի ուսերին: Ընդ որում որպես պետական պարտք վերցված վարկերի մեծ մասը, ըստ էության, «լվացվում» է ու հայտնվում Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի ու այլոց տրամադրության տակ: Ահա թե ինչու է Սերժ Սարգսյանն այդպես շահագրգռված վարչապետի պաշտոնում կրկին Տիգրան Սարգսյանին տեսնելու համար. անկախ կառավարության ձախողումներից, աղքատության թվի աճից՝ այս մարդը երկրաչափական պրոգրեսիայով հարստացնում է իրենց գրպանները:




Լրահոս