Շայա Լա Բաֆը սենսացիոն խոստովանություն է արել: Պարզվում է, որ այս տարվա սկզբին նրան մի կին է բռնաբարել՝ այն էլ հասարակության ու իր ընկերոջ աչքի առջև:
Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին, երբ դերասանը արվեստի ցուցադրություն էր կազմակերպել: Այն ժամանակ Լա Բաֆը հինգ օր անընդմեջ նստած էր մնացել աթոռին Լոս Անջելեսի պատկերասրահում: Դերասանի գլխին թղթից փաթեթ է եղել, որի վրա գրված է եղել #IAMSORRY: Այցելուներին թույլատրել են մտնել Լա Բաֆի սենյակ և անգամ որոշ ժամանակ նստել նրա կողքին:
Սակայն այցելուներից ոչ բոլորն են իրենց «կարգին» պահել: «Ադ կինը եկել էր իր ընկերոջ հետ: Նա դռան հետևում էր, երբ ամեն բան կատարվեց», – ասել է Լա Բաֆը:
Դրսում հերթ կանգնած տասնյակ մարդիկ տեսել են, թե ինչպես է այդ կինը դուրս գալիս սենյակից գզգզված մազերով և լղոզված շրթներկով: Ավելին, հերթի մեջ է եղել նաև Լա Բաֆի ընկերուհին՝ 21-ամյա դերասանուհի Միա Գետը, որի հետ նա նկարահանվել էր «Նիմֆոմանուհին» ֆիլմում: