«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Վայոց ձորի մարզպետի պաշտոնի հավակնորդներից մեկն էլ Եղեգնաձորի նախկին քաղաքապետ, Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման եւ բարեկարգման վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն է: Ըստ մեր տեղեկությունների՝ Մարտիրոսյանն ինքը մեծ ցանկություն ունի մարզը ղեկավարել եւ ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին «փոխանցվի» իր ցանկությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Մարտիրոսյանից, սակայն վերջինս ասաց, թե ինքն առաջին անգամ է նման տեղեկություն լսում: «Էդ ի՞նչ հանճարեղ բաներ եք ասում, ո՞վ է նման բան ասել, հազիվ ըտեղից պոկվել էկել եմ, էլ ո՞ւր եք ինձ ընդեղ ուղարկում, ես ձեզնից լսեցի նման բան, ու առհասարակ մոռացե՛ք դրա մասին, խնդրում եմ, որ նման հարցով էլ ինձ չդիմեք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ