Ֆիլիպինների ներկայացուցիչ Ջեմի Հերրելը դարձել է «Միսս Երկիր-2014» մրցույթի հաղթող: Մրցույթի եզրափակիչն անցկացվել է ֆիլիպինյան Լուսոն կղզու Կեսոն Սիթի քաղաքի թատրոնում:
Ջեմի Հերրելը 20 տարեկան է: Նրա հասակը 170 սմ է:
Մրցույթում երկրորդ տեղը և «Միսս Օդ» տիտղոսը բաժին է ընկել Անդրեա Նյուին ԱՄՆ-ից: Երրորդ տեղին ու «Միսս Ջուր» տիտղոսին է արժանացել վենեսուելացի Մարիա Ալեքսանդրա Ռոդրիգեսը, իսկ չորրորդ տեղն ու «Միսս Կրակ» տիտղոսը ստացել է ռուս Անաստասիյա Տրուսովան: