
Նախօրեին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է արձակուրդի դիմում գրել, մինչեւ կորոշվի իր մնալ-չմնալու հարցը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Գիզիրյանն օրերս դիմում է գրել եւ սպասում է իր «ճակատագրին»: Նրա հարցը դեռեւս քննարկվում է: Սակայն մարզպետը մեզ հետ զրույցում հերքեց, որ ինքն այժմ արձակուրդի մեջ է. «Չէ՛, ես աշխատանքի մեջ եմ, ձեզ ճիշտ չեն ասել»: