Արթիկում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել սյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին, ժամը 22.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ: «ԲՄՎ» մակնիշի (վարորդ Ա. Չ.) 05 ՕՏ 833 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել էլ. սյանը, այնուհետև հարվածել թիվ 8 տան պարսպին, ինչից խաթարվել է քաղաքի մի մասի էլեկտրամատակարարումը և փլուզվել պարսպից մոտ 4 քմ հատված. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի սահմանազատում ժապավենով և հոսանքազրկել ավտոմեքենան




Լրահոս