ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարը: Ուշագրավն այն է, որ համագումարն անցկացվելու է ոչ թե կառավարության նիստերի դահլիճում, ինչպես արվում է սովորաբար, այլ Գրողների միությունում: Ըստ շրջանառվող լուրերի՝ հնարավոր է՝ համագումարի ժամանակ հայտարարվի ԱԺ պատգամավորի մանդատներից ինքնաբացարկ հայտնելու մասին: Այս համատեքստում հիմնականում շրջանառվում են Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Զարուհի Փոստանջյանի անունները: «Ժառանգության» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի մեկնաբանում անանուն աղբյուրների լուրերը: Իսկ այդ կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն արդեն հայտարարել է, որ ոչինչ չի բացառում:




Լրահոս