ԾԱՆՐԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելացել է Հայաստանում գրանցված միջին ծանրության հանցագործությունների թիվը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-ապրիլին» զեկույցի՝ ՀՀ-ում առաջին չորս ամիսներին գրանցվել է 4871 հանցագործություն: Եւ սա այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել էր 4822 հանցագործություն: Ի դեպ, այս տարի գրանցվել են հիմնականում միջին կամ ոչ մեծ ծանրության հանցագործություններ: Հանցանքների առումով մայրաքաղաք Երեւանից հետո առաջին տեղում է Լոռու մարզը՝ 435 դեպք, երկրորդ տեղում Կոտայքն է` 349: Իսկ ամենաքիչ հանցանք գրանցվել է Վայոց ձորում՝ 63 դեպք:




Լրահոս