Ռուսաստանցի բռնցքամարտիկ Եվգենի Գրադովիչը պաշտպանեց IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։ Նա մենամարտում էր Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ջեյսոն Վելեսի հետ: Անցկացված մենամարտն ավարտվեց ոչ ոքի:
Հանդիպումը տևեց 12 ռաունդ, որի արդյունքներով մրցավարներից մեկը հաղթանակը շնորհեց Գրադովիչին (117։111), երկրորդը պուերտոռիկացուն (115։11), իսկ երրորդն էլ ոչ-ոքի արձանագրեց (114:114)։
Նշենք, որ Վելեսի հետ ոչ-ոքին Գրադովիչի համար առաջինն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Մինչ այդ Գրադովիչը 19 հաղթանակ էր տարել: