Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում երեկ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ: Պրիմերայի 13-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալ»-ը, հյուրընկալվելով, կարողացավ 2:1 հաշվով հաղթել «Մալագա»-ին՝ տանելով 10-րդ անընդմեջ հաղթանակը:
18-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման: Երկրորդ գոլը մադրիդցիները կարողացան խփել միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում: 84-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Ավելացված ժամանակում պարագվայցի հարձակվող Ռոկե Սանտա Կրուզը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն «Մալագա»-ին ավելին անել չհաջողվեց:
Կառլո Անչելոտիի թիմը 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնա»-ին:
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Մալագա» – «Ռեալ»՝ 1:2
Ռոկե Սանտա Կրուզ, 90+2 – Քարիմ Բենզեմա, 18, Գարեթ Բեյլ, 84
«Խետաֆե» – «Աթլետիկ»՝ 1:2
Անխել Լաֆիտա, 90+1 – Միկել Սան Խոսե, 30, Բենատ Էչեբերիա, 90
«Էսպանյոլ» – «Լեւանտե»՝ 2:1
Ֆելիպե Կայսեդո, 19, Սերխիո Գարսիա, 34 – Լուիս Մորաես, 12