![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//27087.jpg)
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Կարինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի միջոցով շնորհակալություն է հայտնում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր նկատմամբ կայացված արդարացի որոշման համար: Կարինեն կորցրել էր աշխատանքը անհիմն պատճառաբանությամբ ու հայտնվել բյուրոկրատական լաբիրինթոսում: Ոչ ոք չէր լսում նրան ու չէր ցանկանում իմանալ ճշմարտությունը: «Երբ նամակ գրեցի ՀՀ ոստիկանապետին, ոնց որ մի դուռ բացվեր: Արդարությունը հաղթեց, ու նրա շնորհիվ ես նորից համազգեստ եմ հանգնում, վերականգնվել եմ ՀՀ ոստիկանության զորքերում: Ուրախ եմ, որ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-ասաց Կարինեն: