Հանրապետության տարածքում այս գիշեր և հունիսի 7-ին եղանակը կպայմանավորվի Սև ծովից տեղումնաբեր զանգվածի անցմամբ: Կեսօրից հետո կենտրոնական և արևելյան հատվածներում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վրկ: Լոռիում և Տավուշում հնարավոր են առատ, ինտենսիվ անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Հովիտներում սպասվում է մինչև +35 աստիճան: Երևանում hունիսի 7-ին կպահպանվի պարզ, առանց տեղումների եղանակը: Տեղ-տեղ հնարավոր է քամի 7-12մ/վրկ: Այս գիշեր սպասվում է +17+19, հունիսի 7-ի ցերեկը՝ +32+34, երեկոյան՝ +25+27 աստիճան:
Տեղեկանում ենք “Մետեո-TV”-ից: