ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմա շատ ավելի լուրջ է լինելու քննադատությունը, բայց կառուցողական քննադատություն է լինելու»:

Արտաշես Գեղամյան «Առավոտ»

Մամիկոնիչն այնպես է տարվել նոր իշխանություններով ու Սերժ Սարգսյանով, որ իր ողջ անցյալի համար մեղա է գալիս: Ա. Գեղամյանի հայտարարությունները, անշուշտ, արդեն հասցեատիրոջ կողմից են հաստատում ժողգործիք լինելու հանգամանքը, ինչից ինքը ժամանակին խորապես վիրավորվել էր: Լուրջ, առավել եւս կառուցողական քննադատություն նման հոգեվիճակում գտնվող մարդուց, իհարկե, դժվար է սպասել: Պարզ է, սակայն, որ իշխանական կուսակցության ներկայացուցիչ լինելու կարգավիճակին նախկին ընդդիմադիրը չի հարմարվում՝ հիմա էլ հավատալով, թե կառուցողական քննադատությամբ է իշխանության որակները փոխելու:




Լրահոս