ԱՆՀԱՐՄԱՐ ՏԵՂՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` հունիսի 1-ին, ձերբակալվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Երեւանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը:  Վերջինս  բռնվել է կաշառք վերցնելու պահին:
Ըստ պաշտոնական տեղեկության՝ Ա. Կյուրեղյանը պատրաստվում էր 150.000 դրամ գումարի դիմաց առանց համապատասխան քննություն հանձնելու վարորդական իրավունքի վկայական հատկացնել: ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի գործարքը կասեցվել է: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ լրատվության բաժնի պետ Արծվին Բաղրամյանից «Ժողովուրդ»-ը փորձեց նոր մանրամասներ ճշտել: Սակայն վերջինս ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ զերծ կմնա այլ հրապարակում անելուց, քան կա ԶԼՄ-ներում:
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Գալստյանն էլ, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ գիտեր իր ենթակայի գործունեության մասին, պատասխանեց. «Հարմար չէ խոսելը, զանահարե՛ք վաղը»:

Ս. Մարտիրոսյան




Լրահոս