ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական հենակետից արձակված կրակոցի հետեւանքով աջ ոտքից վիրավորվել է 1960թ. ծնված Վաչիկ Մելքումյանը: Ներկայում նրա  առողջական վիճակը բարվոք է, Վաչիկը բուժվում է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում: Այս մասին հայտնեց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Գյուղապետի վկայությամբ՝ Վաչիկը վիրավորվել է, երբ սահմանամերձ գոտում՝ Այգեպարի գինու գործարանի հետեւի մասում գտնվող իր խաղողի այգին էր մշակում: Հիշեցնենք, որ դեպքի նախորդ օրը ԵԱՀԿ-ն սահմանի այս հատվածում հրադադարի ռեժիմի մոնիթորինգ էր իրականացրել: Մ. Կամենդատյանն ասաց, որ վերջին անգամ ադրբեջանցիները Ներքին Կարմիրաղբյուրն ինտենսիվ կերպով գնդակոծել են մայիսի 8-ին: Նրա խոսքերով՝ ադրբեջանական գնդակոծությունները շատ են խանգարում գյուղատնտեսական աշխատանքներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս