Ոչ այնքան հաճելի, ձանձրալի և զուրկ ցանկացած դրամայից ռևանշ ցուցադրեցին բրիտանացի ծանր քաշայիններ Թայսոն Ֆյուրին (23-0, 17) և Դերեկ Չիսորան (20-5, 13): Նախապես խոստացվածին` առաջնակարգ «էլիտայի» կողմից` կապված ֆիզիկական կեցվածքի հետ, հանդիսատեսն այդպես էլ ականատես չեղավ: Թայսոնն առաջվա պես «ճարպոտ շրջազգեստով» էր, սակայն նրա` իշխողի դերում լինելու վրա այս հանդիպմանը, որքան էլ զարմանալի է, ոչ մի կերպ չազդեց. չափազանց միօրինակ Դերեկն առանց խոչընդոտների արժանանում էր գնչուի հարվածներին` տարբեր հեռավորություններից:
10 ռաունդ հետո, որոնցից բացառապես բոլորը կարելի է հաշվել Թայսոնի օգտին, Չիսորան նախընտրեց չձգձգել և մնաց նստած աթոռին` իր անկյունում` հրաժարվելով հանդիպման շարունակությունից: Ենթադրվում է, որ այժմ Ֆյուրին, ով վերցրեց իր հայրենակցից եվրոպայի EBU վարկածով տիտղոսը, ցանկացած պահի կարող է չեմպիոնական մարտի հնարավորույթուն ստանալ առաջնորդ Վլադիմիր Կլիչկոյի հետ, մինչդեռ այդ մենամարտը դժվար թե մինչև 2015-ի առաջին կիսամյակը հնարավոր լինի անցկացնել: