Մայիսի 31-ին Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղի բնակիչ Ժիրայր Ղազարյանը, վարելով «ԳԱԶ 53» մակնիշի 28 ՍՕ 646 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ-ի հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ 15 մետր գլորվելով՝ կողաշրջվել: Վթարի հետեւանքով վարորդը եւ 10 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Գորիսի, մյուս մասը՝ Սիսիանի բժշկական կենտրոններ: Ուղեւորներից մեկը՝ Նադեժդա Հակոբջանյանը, տեղում մահացել է:
Հիվանդանոց են տեղափոխվել.
1. Արայիկ Իսախանյանը (1961թ.),
2. Նաիրա Սարգսյանը (1977թ.),
3. Անահիտ Բաղդասարյանը (1962թ.),
4. Նինա Մելքումյանը (1938թ.),
5. Արմենուհի Թելունցը (1961թ.),
6. Անուշ Գրիգորյանը (1975թ.),
7. Սադմելա Բաղդասարյանը (1954թ.),
8. Սեւակ Ավագյանը (1995թ.),
9. Ժենյա Ավագյանը (1997թ.),
10. Մանուշակ Բաղդասարյանը (1950թ.),
11. Ժիրայր Ղազարյանը (1982թ.):