Նոյեմբերի 30-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի վերջնամասում, «Նիսսան Գլորիա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոտք- Քարվաճառ հատվածում արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում՝ «Փարոս» ռեստորանային համալիրի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. այն երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 35 OD 264 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Ա.) դուրս են բերել երթևեկելի հատված: