Թաթան ժողովրդականություն վայելող երգիչներից է, երեւի հենց դա է պատճառը, որ շատ կատարողներ են ցանկանում նրա հետ դուետով հանդես գալ: Սակայն նկատենք, որ սիրված երգիչը արտերկրի արտիստների հետ ավելի շատ դուետներ ունի (Անատոլի Դնեպրով, Լյուբով Ուսպենսկայա, Սվետլանա Լոբոդա…), քան հայ երգիչների: Կարծես չխախտելով ավանդույթը` այս անգամ էլ Թաթան նոր դուետ է ձայնագրել ուկրաինացի երգչուհի Անի Լորակի հետ: Երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերը Ավետ Բարսեղյանինն են: Երգը նոր ծնվող սիրո մասին է, այն կունենա նաեւ տեսահոլովակ, որը մոտ ապագայում կներկայացվի հեռուստադիտողի դատին: Ի դեպ, տեսահոլովակի նկարահանումները կլինեն Կիեւում: Իսկ մինչ այդ Թաթան պատրաստվում է մեկնել ԱՄՆ` շրջագայության:
ՆՈՐ ԴՈՒԵՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ