Ներկայացնում ենք փաստեր, որոնք օգնում են պահպանել ընտանիքը` խուսափելով հաճախակի հանդիպող ամուսնալուծություններից:
1. Ամուսնությունից հետո հնարավոր է՝ սիրելիի գրավչությունը նվազի, սակայն կմեծանա ընդհանուր արժեքների ցանկը, որոնք ավելին արժեն, քան ժամանակավոր տարվածությունը:
2.Սիրահարվածությունն ընդամենը հարաբերությունների մի փուլ է, որը չի կարող հավերժ լինել: Այն անցնում է` իր տեղը զիջելով կապվածությանը, հարգանքին և սիրուն սեփական ընտանիքի նկատմամբ:
3. Ամուսնությունը դաժան «փորձություն» է, որը տրվում է մարդուն՝ իր իսկ զարգացման նպատակով: Այդ «փորձությունը» բարեհաջող հաղթահարողը համալրում է ամենահարուստ մարդկանց ցանկը, քանզի աշխարհում չկա ավելի կարևոր բան, քան ընտանիքը: