ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս իմացա, որ գոյություն ունեն ինչ-որ տեղեկատվական կրպակներ, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ ներկա դրությամբ ընթացող դատերին եւ տեղեկություններ իմանալ: Բայց մանրամասն չգիտեմ՝ որտեղ են այդ կրպակները, ինչի համար են եւ արդյոք հասանելի են բոլորին:

Արամ Մինասյան, 23 տարեկան, ուսանող

ՊԱՏԱՍԽԱՆ. «ԴատաԼեքս» հանրային տեղեկատվական կրպակները տեղակայված են Երեւան քաղաքի եւ Հայաստանի մարզկենտրոնների բոլոր դատարանների, ինչպես նաեւ մի շարք այլ պետական կառույցների շենքերում, ինչպիսիք են` նախագահի աշխատակազմը, ՀՀ կառավարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ դատախազությունը, Սահմանադրական դատարանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Փաստաբանների պալատը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը եւ այլն:
Հանրային տեղեկատվական կրպակները նախատեսված են բարձրացնելու հանրային տեղեկացվածությունը դատական համակարգի, գործառույթների եւ ընթացակարգերի վերաբերյալ, ինչպես նաեւ տրամադրելու հիմնարար եւ ամբողջական տեղեկատվություն ընթացիկ եւ ավարտված դատական գործերի մասին:

 Դատական տեղեկատվական համակարգ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ հասարակության հետաքրքրությունը դատական գործընթացների նկատմամբ չափազանց մեծ է: Ներկայում այնպիսի աղմկահարույց դատական գործընթացներ են տեղի ունենում, որ դրանք հաճախ դետեկտիվ ժանրի հաջողված ստեղծագործություններ են հիշեցնում: Ինչ խոսք, հասարակությունն ավելի հանգիստ կապրեր, եթե նման պատմությունները հնարավորինս քիչ ու անհետաքրքիր լինեին: Սակայն իրականությունից չես փախչի:




Լրահոս