Ամուսինս ինձ շատ է փոխել ոճային առումով. Լուսինե Աղաբեկյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին կկայանա Լուսինե Աղաբեկյանի նոր տեսահոլովակի պրեմիերան, այն նկարահանվել է «Հիմա» երգի հիման վրա: Armlur.am-ի հետ զրույցում վերջերս արդեն Լուսի բեմական անվամբ հանդես եկող երգչուհին տեղեկացրեց, որ բավական երկար ժամանակ է պահանջվել իրենից՝ այս գործը գլուխ բերելու համար. «Այն երեք տարի էր՝ նկարահանվում էր, տեսահոլովակը դիտելուց հետո հանդիսատեսի համար պարզ կդառնա՝ թե ինչու այդքան երկար տեւեցին աշխատանքները»,-մեկնաբանեց Լուսինեն:

Ի դեպ, նա ունի եւս երկու նոր երգ, որոնց երաժշտության հեղինակը ինքն է: Երգչուհին արդեն մտածում է դրանց հիման վրա տեսահոլովակներ նկարահանելու մասին:
Մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում Լուսինեն համարձակ կերպով դիմում է ոճային փոփոխությունների, վերջինս պատասխանեց. «Այո, ամուսինս ինձ շատ է փոխել այդ առումով, չեմ վախենում հետաքրքիր կերպարներով ներկայանալուց»:
Լուսինեի խոսքով՝ արդեն հինգ տարի է՝ ինքն Ամանորը նշում է բեմի վրա. «Ինչպես միշտ ես այդ օրը Հանարապետության հրապարակի բեմի վրա եմ լինում, կոլեկտիվի հետ շատ լավ է անցնում ժամանակը»,-ասաց նա:

lusine agabekyan

Մեր այն հարցին, թե արդյոք Նոր տարվա գալու հետ ինքը եւ ամուսինը՝ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, մտածում են ընտանիքը համալրելու մասին, երգչուհին պատասխանեց. «Աստծո կամոք, ամեն ինչ դեռ առջեւում է»:

Աննա Բաբաջանյան

 




Լրահոս