Մոլդովայում կիրակի անցկացված խորհրդարական ընտրությունների ձայների հաշվարկը վկայում է այն մասին, որ երկրի բնակչությունը բաժանված է եվրոպամետ և ռուսամետ կուասկցությոննների միջև:
Չնայած դրան, ոչ մեծ առավելություն ունեն եվրոպական ուղղության կողմնակիցները:
Քվեների 85%-ի հաշվարկի համաձայն, երեք եվրոպամետ կուսակցություններ հավակնում են 54 մանդատների: Ընդամենը խորհրդարանում 101 պատգամավոր կա:
Ինչպես վկայում են դիտորդները, շատ բան կախված է այն նրանից, թե ինչպես կկարողանան եվրոպամետ կուսակցությունները կոալիցիա կազմել: Կուսակցությունների մեջ առաջատարը ռուսամետ Սոցիալիստական կուսակցությունն է, որը ստացել է ձայների 21,53%-ը: Երկրորդց տեղում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ստացել է ձայների 21,53%.-ը: Կոմունիստական կուսակցությունը, որը գլխավորում է Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը, ստացել է 17,85%:
Մեկ պալատ ունեցող խորհրդարանում հայտնվելու համար կուսակցություններին անհրաժեշտ է հաղթահարել 6%-անոց շեմը: Կուսակցությունների դաշինքի համար պատնեշը կազմում է 9%, , իսկ անհատ պատգամավորներինը՝ 2%: