ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբերի 1-ի դրությամբ շախմատիստների վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նոր վարկանիշում 4-րդ հորիզոնականից նահանջել է 5-րդ։
100 ուժեղագույնների ցանկում են նաև հայ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը (2687, 52-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (2678, 63-րդ տեղ), Սերգեյ Մովսեսյանը (2658, 95-րդ տեղ) և Վլադիմիր Հակոբյանը (2657, 99-րդ տեղ)։
ՖԻԴԵ-ի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։