
Երեկ Պրիմերայի 13-րդ տուրի «Վալենսիա»-«Բարսելոնա» խաղում կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի ուղղությամբ շիշ են նետել: Այն դիպել է ֆուտբոլիստի գխին: Դեպքը տեղի է ունեցել կատալոնական ակումբի գոլի տոնման ժամանակ:
Մրցավարներն այդ դեպքն անուշադրության են մատնել: Սակայն «Վալենսիա»-ի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ գտնի այդ դեպքի հեղինակին:
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գտնենք այն մարդուն, ով կատարել է այդ արարքը և որոշել ենք այլևս չթույլատրել նրան մտնել մարզադաշտ», – նշել է ղեկավարությունը: