Այսօր ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասի Խուդյակով փողոցում՝ “Սթար” սուպերմարկետի մոտ մահացած երիտասարդ տղայի դի կա:
Դեպքի վայր է ժամանել 1-03 շտապ բուժօգնության թիվ 51 բուժբրիգադը՝ արձանագրելով, որ երիտասարդը մահացած է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ տեղի է ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով մահը վրա է հասել: Մահացածը կլինի մոտ 25 տարեկան, նրա անունը Վրեժ է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի