Հոնգկոնգում դեմոկրատական շարժման ակտիվիստները բախումներ են ունեցել ոստիկանության հետ՝ փորձելով արգելափակել քաղաքի կառավարական թաղամասը:
Ցուցարարները, ովքեր զինված էին իրենց շարժումը խորհրդանշող հովանոցներով, մարտնչում էին ոստիկանների հոտ, որոնք նրանց դեմ պղպեղի գազ և մահակներ են կիրառել:
Բողոքի ցույցերը նոր թափով են բռնկվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսել է քանդել վրանե ճամբարներից մեկը, որոնք վերջին երկու ամսվա ընթացքում կառուցվել են ցուցարարների կողմից:
Բողոքավորները, որոնց թվում շատ են ուսանողները, պահանջում են, որ Պեկինը հրաժարվի գալիք ընտրություններին թեկնածուների առաջադրումից, տեղեկացնում է BBC-ն: