
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանը մոտ ժամանակներս կբացվի: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Պապը ասել է, որ աղոթում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման համար:
Ֆրանցիսկոս պապը նշել է նաև, որ Թուրքիայի վարչապետ՝ ներկայիս նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի դիմումը, որն անցած տարվա ապրիլի 24-ին ուղղվել է հայերին, առանձնակի իմաստ ունի և պետք է գնահատվի իբրև հարաբերությունների բարելավմանն ուղղված լուրջ քայլ Թուրքիայի կողմից: