![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/Sofia-inauguracion-exposicion-Greco-Atenas_EDIIMA20141112_0914_4.jpg)
Իսպանիայի թագուհի Դոնյա Սոֆյան Աթենքում մասնակցել է նոր ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Այն կոչվում է «Դոմենիկոս Տեոտոկոպուլոս. Կյանքը Վենետիկի և Հռոմի միջև»:
Հունաստանի հնագույն մասնավոր թանգարաններից մեկում՝ Բենակիում բացված նոր ցուցահանդեսը ներկայացնում է ոչ միայն նկարչի աշխատանքները, այլև նրա կյանքի հետ կապված փաստաթղթերը. տեղեկացնում է ABC-ն:
Հունական Կրետե կղզում ծնված Դոմինիկոս Տեոտոկոպուլոսն (1541-1614) իր կտարվները ստորագրել է իսկական անվամբ, սակայն արվեստի պատմության մեջ նա հայտնի է «Էլ Գրեկո» (հույն) մականունով, որը ստացել է Իսպանիայում: