ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի հասկանում, թե ինչու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարց դնում: Այս մասին նա նշեց Armlur.am-ի հետ զրույցում:
«Ես չեմ հասկանում, թե էդ ինչ բաներ ա: Վաբշե չեմ հասկանում»,-նշեց նա: Պատգամավորի խոսքով, Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջելու կարիք չկա: «Չգիտեմ, չեն կարող երևի, եթե կարան, թող հավաքեն 44 ստորագրություն, բայց կարա՞ն: Չգիտեմ լավ ու վատը, բայց պահանջում են էլի, իմ հրաժարականն էլ եք պահանջում մեկ-մեկ: Թող իրար մեջ մաքուր, ազնիվ լինեն, հետո պահանջեն»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին փաստաթուղթ: Անհրաժեշտ է 44 ստորագրություն՝ այն օրակարգ մտցնելու համար: Այս պահին երեք ստորագրություն է առկա: