ԲՀԿ-ն հավատարիմ մնաց Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն կիսում է  երկրում առկա վիճակի մասին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի  մտահոգությունները, որոնք ներկայացված են Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող փաստաթղթում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Վիճակն իրատեսականորեն հետևյալն է՝ նրա համար, որպեսզի գործընթացը հասնի ավարտին, անհրաժեշտ է երկփուլանոց գործողություն, առաջին փուլում 66 ձայնի ապահովմամբ, երկրորդ փուլում՝ 88 ձայնի ապահովմամբ։ Ստացվում է, որ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկ քայլանոց գործողություն և այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ»,- նշեց Ուրիխանյանը:

Նա հայտնեց, ԲՀԿ-ն  չի միանում Փաշինյանի նախագծին: Նշենք, որ դեռևս նրա նախաձեռնության տակ երկու պատգամավոր է ստորագրել՝ Ալեքսանդր Արզումանյանը և Զարուհի Փոստանջյանը:




Լրահոս