Բրազիլիայում կայացել է ամենազանգվածային հարսանիքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 2 հազար բրազիլական զույգ է պսակադրվել Ռիո դե Ժանեյրոյի սպորտի պալատում: Այդ հարսանիքը դարձել է ամենազանգվածայինը քաղաքի ողջ պատմության մեջ:

Տեղական իշխանությունները ամեն տարի ֆինանսավորում են այդ միջոցառումը, որի հիմնական նպատակն է աջակցել ցածր եկամուտ ունեցող նորապսակներին, որոնք չեն կարողանում իրենց թույլ տալ ճոխ միջոցառումներ կազմակերպել:

Նորապսակներից շատերը արդեն երկար տարիների ընթացքում համատեղ էին բնակվում:

Նորապսակների և նրանց հյուրերի համար Ռիոյի իշխանությունները հատուկ արտոնյալ տրանսպորտ են տրամադրել:

Ընդհանուր առմամբ՝ տոնական արարողությանը մասնակցել է 12 հազար մարդ. հայտնում է BBC-ն:

1463582_753788171378714_1245067568070069222_n

10523141_753788294712035_7189822241827227138_n




Լրահոս