Beeline-ը փոփոխում է «Միջազգային ռոումինգ» ծառայության ակտիվացման պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1 դեկտեմբերի, 2014 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Միջազգային ռոումինգ» ծառայության ակտիվացման պայմանների փոփոխմանմասին: Այսուհետ հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող և «Իմ Ընկերությունը» ծառայության իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ՀՀ տարածքում անվճար ակտիվացնել «Միջազգային ռոումինգ» ծառայությունը` հավաքելով *500# USSD հրահանգը, ուղարկելով 500 տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին կամ զանգահարելով 0674500 համարին:

«Ընդառաջ գնալով մեր բաժանորդների առաջարկներին՝ մենք փոխեցինք ռոումինգի ակտիվացման պայմանները,և այժմ այս ծառայությունը կարելի է ակտիվացնել առանց վաճառքի և սպասարկման գրասենյակ այցելելու։ Մեր հիմնական նպատակն է Beeline-ի բոլոր ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ և հարմար. սա այն կարգախոսն է, որով մենք առաջնորդվում ենք և շարունակելու ենք աշխատել այնքան ժամանակ, մինչև մեզ կհաջողվի գոհացնել մեր բոլոր բաժանորդներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ «Ռոումինգ» ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 400 օպերատորների ցանցերում: Ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելովwww.beeline.amկայք:




Լրահոս