Ավտովթար Գեղարքունիքի մարզում.կա 5 վիրավոր (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում 
“Օպել Վեկտրա” մակնիշի 14 ՏԼ 062 համարանիշի և “ՎԱԶ 21121” մակնիշի 30 ՕՕ 960 համարանիշի ավտոմեքենաները դիմահար բախվել են իրար: “Օպել Վեկտրա”-ն վարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 41-ամյա Արայիկ Կարեյանը, իսկ “ՎԱԶ 21121”-ը՝ Վարդենիս քաղաքի բնակիչ 28-ամյա Նվեր Մարտիրոսյանը: Վթարի արդյունքում երկու մեքենաների վարորդները և “Օպել Վեկտրա”-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներ 42-ամյա Սլավիկ Եղոյանը և Վիրաբ Մխեյանը, ինչպես նաև “Վազ 21121”-ի ուղևոր Վարդենիս քաղաքի բնակիչ 19-ամյա Արգինե Սարգսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ ավելի ուշ՝ Երևան:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 




Լրահոս