
Կոտայքի մարզում, այսօր` հունիսի 6-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 2-րդ փողոցի թիվ 15 տան բնակիչները օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը, որի կողմից հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք 3 օձ (1 շախմատ եվ 2 գյուրզա տեսակի):