
Ուժեղ շոգի պատճառով այս շաբաթ նվազագույնը 100 մարդ է մահացել արևելյան Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում: Արևմտյան Բենգալիա նահանգի որոշ շրջաններում արդեն մի քանի օր մինչև +47 C ջերմաստիճան է պահպանվում, որը բազմաթիվ արևայրուքների և ջերմային հարվածների պատճառ է դարձել: Մահացու դեպքերը գրանցվել են նահանգի մայրաքաղաք Կալկաթայում, ինչպես նաև Ասանսոլ, Դուրգապուր և այլ քաղաքներում: