
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենց կուսակցության ներսում բազմակարծություն է տիրում և տեսակետների բախում:
«Իմ և «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Ռուբեն Հակոբյանի տեսակետները կարող են տարբեր լինել, և դա ես նորմալ եմ համարում: Հենց դա է ցույց տալիս, որ անգամ մեր ներսում կարող է լինել կարծիքների բազմազանություն, սակայն, մենք ամենակարևոր հարցի շուրջ ունենք միասնական տեսակետ: Չեմ ժխտում նաև, որ կուսակցության ներսում կա կարգուկանոնի պակաս: ԵՏՄ-ին անդամակցության հարցում իմ տեսակետը այլ է և դա աներևակայելի չէ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը` դա անվանելով իմպիչմենտի կիսատ գործընթաց:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում