
Who Scored մասնագիտացված պորտալը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը՝ Բունդեսլիգայի 13-րդ տուրի «Այնտրախտ»-ի դեմ խաղում:
Մխիթարյանը դեպի դարպասը կատարել է 5 հարված՝ 3-ը՝ շեղ, 1-ը՝ դարպասին, իսկ 1 հարված արգելափակել են մրցակցի պաշտպանվող ֆուտբոլիստները: Նա կատարել է 46 փոխանցում, որից 33-ը՝ դիպուկ:
Նա 2 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, 1 անգամ խախտել խաղի կանոնները: Մխիթարյանը ստացել է 7.1 գնահատականը:
Der Westen պարբերականը Հենրիխին տվել է ամենացած գնահատականը՝ 5.5 բալ (այստեղ ամենաբարձր ցուցանիշը 1 բալն է): «Մխիթարյանը կորցրեց մի քանի հնարավորություններ: Կիսապաշտպանը 2 անգամ մտավ մրցակցի տուգանային հրապարակ, սակայն չկարողացավ ամեն ինչ ճիշտ անել»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտում դորտմունդյան ակումբը կրեց 8-րդ պարտությունը Գերմանիայի առաջնությունում և 11 միավորով վերջին հորիզոնականում է: