ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:30–ի դրությամբ, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Շինուհայրից Հարժիս տանող (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական ավտոճանապարհի 224-228 կմ երկարությամբ հատվածում բուքն ու անբավարար տեսանելիությունը շարունակվում է, սակայն ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: