
Չուկոտկայի ափերի մոտ խորտակվել է հարավկորեական «Օրիոնգ-501» ձկնորսական նավը: 1 մարդ զոհվել է, 12-ը տարհանվել են ռուսական նավերի կողմից: Եվս 53 մարդու ճակատագիրը մնում է անհայտ: Կատարվում են որոնողական աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, արտակարգ դեպքը կատարվել է տեղական ժամանակով ժամը 17-ի սահմաններում: Ձկնորսներից մեկը զոհվել է մարմնի գերսառեցումից: Եվս 6 մարդ, այդ թվում՝ ռուսաստանցի դիտորդին, տարհանել են ռուսական «Կարոլինա-77» նավով: